Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իսպանիայի հյուսիսում գտնվող Կատալոնիան ջրի նոր սահմանափակումներ կիրականացնի մոտ 6 միլիոն մարդու համար՝ ավելի քան երկու տարի տևող երաշտի պատճառով։
«Եվրանյուզ»-ի փոխանցմամբ՝ միջոցառումները նախատեսված են 224 մունիցիպալիտետների համար, ներառյալ Բարսելոնան և Ժիրոնան:
«Տեր-Լոբրեգատ» ջրային համակարգը, որը սնուցում է իսպանական շրջանի մեծ մասը, բեռնված է ընդամենը 27%-ով, 25 ամիս գործնականում տեղումներ չեն եղել:
Մասնավոր այգեգործական հողատարածքներն ու հանրային տարածքներն այլևս չեն ջրվելու, իսկ գյուղատնտեսական ձեռնարկությունները ստիպված կլինեն 40%-ով կրճատել ջրօգտագործումը։
Ոչ միայն Իսպանիան է երաշտի առջև կանգնած, Իտալիան, Ֆրանսիան և Արևմտյան Եվրոպայի այլ երկրներ արդեն երկրորդ տարին է՝ տառապում են տեղումների և ձյան պակասից։