Թուրքիայում սպասվում են նոր երկրաշարժներ մինչև 7․4 մագնիտուդ հզորությամբ
Տարածաշրջան
18:11 03/03/2023
Տարածաշրջան

Թուրքիայում սպասվում են նոր երկրաշարժներ մինչև 7․4 մագնիտուդ հզորությամբ

Թուրք դոկտոր, երկրաբան  Նաջի Գյորուրը թուրքական «FOX TV»-ի եթերում խոսել է փետրվարից Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժների մասին։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա հայտնել է, որ երկրի մի շարք հատվածներում երկրաշարժի վտանգը դեռ խիստ բարձր է։ Մասնավորապես, Մարմարա ծովում, Էրզինջանի և Քարլովայի միջև ընկած տարածքում և Փյուլյումյուր շրջանում սպասվում են երկրաշարժներ մինչև 7․4 մագնիտուդ հզորությամբ։

Մասնագետը նշել է․ «Չորումը գտնվում է Հյուսիսային Անատոլիայի խզվածքի գծում: Ամբողջ այս գոտին, ամբողջ Թուրքիան և նույնիսկ աշխարհի ամենաակտիվ գոտին այս գոտու մեջ է գտնվում, որը կարող է մեծ երկրաշարժներ առաջացնել»:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Քահրամանմարաշ կենտրոնով տեղի ունեցած երկու խոշոր երկրաշարժներն ու դրանց հետևած հազարավոր հետցնցումները վերջին տվյալներով խլել են 45000-ից ավել մարդու կյանք։

Placeholder
Թուրքիայում սպասվում են նոր երկրաշարժներ մինչև 7․4 մագնիտուդ հզորությամբ