Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝  կրկնակի ոսկե մեդալակիր
Սպորտ
18:21 04/03/2023
Հայաստան

Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ կրկնակի ոսկե մեդալակիր

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճեց երկրորդ անընդմեջ ոսկե մեդալը:

Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի առանձին գործիքների հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյանը հավաքեց 15.083 միավոր` զբաղեցնելով առաջին տեղը:

Օրեր առաջ Դավթյանը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում ոսկե մեդալ էր նվաճել՝ վաստակելով 15,133 միավոր:

Placeholder
Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ կրկնակի ոսկե մեդալակիր