Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է
Տնտեսություն
18:30 04/03/2023
Հայաստան

Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022 թվականին հանրապետությունում արտադրվել է 47 մլն 885.9 հազար լիտր հանքային ջուր, ինչը 2021թվականի համեմատ նվազել է 18.8%-ով:

Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է կոմիտեից, 2.3%-ով նվազել է նաև աղբյուրի ջրի արտադրության ծավալը: Եթե 2021թ-ին հանրապետությունում արտադրվել էր 57 մլն լիտր աղբյուրի ջուր, ապա 2022 թ-ին՝ 55 մլն 693.1 հազար լիտր:

Նշենք նաև, որ վիճակագրության համաձայն, հանրապետությունում անցյալ տարի 27.7%-ով ավելացել է ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը։ Մասնավորապես, 2022թ-ին արտադրվել է 151 816.6 1 հազար լիտր, 2021թ-ին՝ 118 854.4 հազար լիտր։

 

Placeholder
Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է