Նեյմար. Ես կվերադառնամ ավելի ուժեղ
Աշխարհում
10:30 07/03/2023
Աշխարհ

Նեյմար. Ես կվերադառնամ ավելի ուժեղ

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը վնասվածքի պատճառով կրկին երկար ժամանակով մարզադաշտ դուրս չի գա։ Sport.ru-ն գրում է, որ բրազիլացին վիրահատության կենթարկվի և բաց կթողնի երեքից չորս ամիս։

Հարձակվողը վնասվածք է ստացել «Լիլի» հետ խաղում և խաղադաշտից  հեռացրել են պատգարակով։ Փարիզյան ակումբի բժշկական շտաբը եկել է այն եզրակացության, որ Նեյմարը վիրահատության կարիք ունի։

Նեյմարին շուտով կվիրահատեն Դոհայում, իսկ ապաքինումը կտևի մոտ 3-4 ամիս։

«Ես կվերադառնամ ավելի ուժեղ»,- գրել է Նեյմարը։

Այս մրցաշրջանում բրազիլացին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ:

Placeholder
Նեյմար. Ես կվերադառնամ ավելի ուժեղ