Կկայանա Բելլա Կովաչի «Նվիրում Խաչատրյանին» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան
Մշակույթ
17:11 07/03/2023
Հայաստան

Կկայանա Բելլա Կովաչի «Նվիրում Խաչատրյանին» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում մարտի 9-ին տեղի կունենա «Նվիրում Խաչատրյանին» խորագրով  համերգը: Կատարումներով հանդես կգան երիտասարդ երաժիշտներ Սոնա Բարսեղյանը /դաշնամուր/, Անուշ Նիկողոսյանը /ջութակ/, Ալեքսանդր Վասիլևը /կլարնետ/, Դավիթ Եժովը /թավջութակ/:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, համերգին կհնչեն Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից, տեղի կունենա Բելլա Կովաչի «Նվիրում Խաչատրյանին» /կլարնետի համար/ հայաստանյան պրեմիերան:

Հանդիսատեսն ընդմիջմանը հնարավորություն կունենա ծանոթանալու տուն-թանգարանի մշտական ցուցադրությանը:

Placeholder
Կկայանա Բելլա Կովաչի «Նվիրում Խաչատրյանին» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան