Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչն արտաքսվել է Կատարից 5 տարով
Սպորտ
16:53 07/03/2023
Հայաստան

Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչն արտաքսվել է Կատարից 5 տարով

Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանը անհասկանալի պատճառներով Կատարից արտաքսվել է 5 տարի ժամկետով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ,  լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է  Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

«Երբ ժամանեցինք Դոհա աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու, անձնագրային ստուգման ժամանակ Հայկ Նազարյանին 5 տարով արտաքսեցին: Անհասկանալի է, թե ինչի համար: Նա ժամերով մնացել է օդանավակայանում, այնուհետ հետ ուղարկվել Հայաստան»,- ասել է  Սերոբյանը:

Գլխավոր մարզչի խոսքով` Նազարյանն առաջին անգամ չէր Կատարում: Նա այդ երկրում եղել է նաև 2018 թվականին:

Placeholder
Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչն արտաքսվել է Կատարից 5 տարով