Լեհաստանն ուկրաինացի փախստականներին անհիմն վճարել է 500 հազար դոլար նպաստ և ցանկանում է վերադարձնել դրանք
Աշխարհում
15:26 08/03/2023
Աշխարհ

Լեհաստանն ուկրաինացի փախստականներին անհիմն վճարել է 500 հազար դոլար նպաստ և ցանկանում է վերադարձնել դրանք

Լեհաստանի սոցիալական ապահովության ծառայությունը ցանկանում է վերադարձնել երեխաների համար սոցիալական նպաստները, որոնք անհիմն վճարվել են Ուկրաինայի քաղաքացիներին, ովքեր լքել են Լեհաստանը նման վճարումներ ստանալուց անմիջապես հետո: «Դազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Rzeczpospolita թերթը։

Նշվում է, որ խախտմամբ կատարված վճարումների չափը կազմել է 2 մլն զլոտի (գրեթե 0,5 մլն դոլար)։ Խոսքը «500+» և «300+» նպաստների մասին է, որոնք հանրապետությունում վճարվում են յուրաքանչյուր երեխայի համար։

Պարբերականը նշում է, որ լեհական օրենսդրության համաձայն՝ ուկրաինացի փախստականները պետք է զրկվեն այդ վճարումներից, եթե նրանք լքեն Լեհաստանը ավելի քան 30 օր։

Պարբերականի համաձայն՝ որոշ ուկրաինացիներ երեխաների հետ Ուկրաինայից գալիս են Լեհաստան միայն նպաստ ստանալու նպատակով դիմելու համար, իսկ հետո անմիջապես հեռանում:

«Սոցիալական ծառայությունը պարբերաբար որոշումներ է կայացնում անհիմն ստացված նպաստների վերաբերյալ և պարտավորեցնում ստացողներին վերադարձնել դրանք»,-ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ մինչ այժմ վերադարձվել է ընդամենը 35,4 հազար զլոտի (մոտ 8 հազար դոլար)։
 

Placeholder
Լեհաստանն ուկրաինացի փախստականներին անհիմն վճարել է 500 հազար դոլար նպաստ և ցանկանում է վերադարձնել դրանք