Մուրատ Գասիևը այցելել էր «Ուրարտուի» մարզաբազա
Սպորտ
19:12 08/03/2023
Հայաստան

Մուրատ Գասիևը այցելել էր «Ուրարտուի» մարզաբազա

 Ռուսաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացած Մուրատ Գասիևը այցելել էր «Ուրարտուի» մարզաբազա։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Բռնցքամարտիկը շրջել է ակումբի տարածքով, ծանոթացել մարզաբազայի պայմաններին և հանդիպել ղեկավարության հետ։
Հավելենք, որ Գասիևը օրեր առաջ նվաճել էր WBA միջմայրցամաքային տիտղոսը»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder
Մուրատ Գասիևը այցելել էր «Ուրարտուի» մարզաբազա