Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք պատգամավորի նկատմամբ նորից հետաքննություն է սկսվել
Քաղաքական
13:53 09/03/2023
Տարածաշրջան

Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք պատգամավորի նկատմամբ նորից հետաքննություն է սկսվել

Թուրքիայում շարունակում են հետապնդումները ընդդիմադիր քեմալական «Ժողորդահանրապետական կուսակցության» նախկին պատգամավոր Ջենան Քաֆթանջըօղլուի նկատմամբ:

Էրմենիհաբերի փոխանցմամբ, այս անգամ նրա նկատմամբ հետաքննություն է սկսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին հնչեցրած խոսքերի համար, որոնք որակվել են որպես վիրավորանք։

Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել նրա նկատմամբ Թուրքիայի նախագահի դատական   հայցի հիման վրա:

Քաֆթանջըօղլուի նկատմամբ կան բազմաթիվ դատական վարույթներ, այդ թվում Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունների համար: Իշխանամետ լրատվամիջոցներում նրան հաճախ անվանում են «Թուրք ազգի դավաճան»:

Placeholder
Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք պատգամավորի նկատմամբ նորից հետաքննություն է սկսվել