Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանին հարվածներ հասցնելու համար Ադրբեջանն Իսրայելին չի օգնում. Իսրայելական թերթին հակադարձում է Ադրբեջանի դեսպանը
Թել Ավիվում Ադրբեջանի դեսպան Մուխթար Մամեդովը հերքել է տեղեկությունն այն մասին, որ իր երկիրը Իսրայելին օդանավակայաններ է տրամադրել Իրանի տարածքում օդային հարվածներ հասցնելու համար։ The Jerusalem Post-ին տված հարցազրույցում է նա այդ մասին ասել, որի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը:
Դեսպանը մեկնաբանել է ավելի վաղ հենց իսրայելական Haaretz թերթում հրապարակված այն տեղեկությունը, որ Բաքուն օդանավակայան է պատրաստել Իսրայելին աջակցելու համար, եթե նա որոշի հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, ինչպես նաև թույլ է տվել իսրայելական հետախուզությանը ներկայացուցչություն բացել Ադրբեջանում՝ Իրանում իրավիճակը վերահսկելու համար։ .
The Jerusalem Post-ի այն հարցին, թե արդյո՞ք ԶԼՄ-ների հաղորդագրությունները սուտ են, Ադրբեջանի դեսպանը դրական է պատասխանել։