Իրանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են կարգավորել հարաբերությունները
Քաղաքական
17:23 10/03/2023
Տարածաշրջան

Իրանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են կարգավորել հարաբերությունները

Իրանի և Սաուդյան Արաբիայի իշխանությունները պայմանավորվել են կարգավորել հարաբերությունները երկու երկրների միջև, նրանք նախատեսում են երկու ամսվա ընթացքում դեսպանատներ բացել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ուրբաթ հայտնել է Tasnim գործակալությունը։

Ըստ գործակալության՝ մի քանի օր շարունակ Պեկինում բանակցում էին Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին և Սաուդյան Արաբիայի իր գործընկերը։ Արդյունքում եռակողմ հայտարարություն է ընդունվել: Թեհրանը և Էր Ռիադը պայմանավորվել են վերսկսել դիվանագիտական հարաբերությունները և վերաբացել դեսպանատները առավելագույնը երկու ամսվա ընթացքում։

«Բանակցությունների արդյունքներից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը և Սաուդյան Արաբիայի Թագավորությունը որոշել են երկամսյա ժամկետում վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, բացել դեսպանատներն ու ներկայացուցչական մարմինները»,- մեջբերում է գործակալությունը հայտարարության տեքստը։

Ինչպես նշվում է փաստաթղթում, հարաբերությունների կարգավորման վերաբերյալ վերջնական համաձայնությունը ձեռք է բերվել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի նախաձեռնությամբ, ինչպես նաև Օմանի և Իրաքի միջնորդությամբ, որը 2021 թվականի ապրիլին դարձավ Թեհրանի և Էր Ռիադի համար բանակցությունների հարթակ։
 

Placeholder
Իրանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են կարգավորել հարաբերությունները