Աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդաս Կավակոսի առաջին մենահամերգը՝ Երևանում
Մշակույթ
18:30 11/03/2023
Հայաստան

Աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդաս Կավակոսի առաջին մենահամերգը՝ Երևանում

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում  մայիսի 27-ին մենահամերգով հանդես կգա վիրտուոզ ջութակահար Լեոնիդաս Կավակոսը: Փառատոնի մամուլի ծառայությունից Panorama.am-ը տեղեկացավ, որ ծրագրում կհնչեն Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործություններից։ 

Լեոնիդաս Կավակոսի կատարողական արվեստը բնորոշվում է անզուգական տեխնիկայով, արտիստիկությամբ և վիրտուոզությամբ: Նա համագործակցում է աշխարհի լավագույն նվագախմբերի և դիրիժորների,  ինչպես նաև «Sony Classical» ձայնագրման ընկերության հետ: Սիբելիուսի, Պագանինիի և Նաումբուրգի մրցույթների հաղթող,  «Leonie Sonning»-ի մրցանակակիր Լեոնիդաս
Կավակոսը նվագում է Ստրադիվարիուսի 1734 թ. պատրաստած ջութակով: 

Placeholder
Աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդաս Կավակոսի առաջին մենահամերգը՝ Երևանում