Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ղրղզստանը հայտարարել է ՀԱՊԿ ներուժի և հեղինակության ամրապնդմանը աջակցելու իր պատրաստակամության մասին
Ղրղզստանը մտադիր է շարունակել աշխատանքը՝ ուղղված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հեղինակության և նրա ներուժի ամրապնդման ուղղությամբ։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին հայտարարել է Ղրղզստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հանդիպմանը։
«Իմանկուլովը հայտնել է Ղրղզստանի Հանրապետության լիազոր մարմինների պատրաստակամությունը նախկինի պես աշխատել կառուցողական և ակտիվորեն նպաստել ՀԱՊԿ ներուժի և հեղինակության ամրապնդմանը»,-ասված է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրությունում, որը հրապարակվել շաբաթ օրը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ պրակտիկ գործունեությունը, այդ թվում՝ ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի ավելի վաղ ընդունած որոշումների կատարման ընթացքը և 2023 թվականին նախատեսված անելիքները։ Բացի այդ, նրանք մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ապահովման, ինչպես նաև միջազգային օրակարգի արդի իրադարձությունների վերաբերյալ՝ առկա և նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին արդյունավետ արձագանքելու համատեքստում։
Տասմագամբետովը առաջին անգամ Բիշքեկ է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այցի ընթացքում նա հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ, որը հաստատել է ղրղզական կողմի մտադրությունը՝ այս տարի հանրապետության տարածքում «Անխորտակելի եղբայրություն-2023» խաղաղապահ ուժերի զորավարժություններ անցկացնելու մասին։