Ռուսաստանում ցորենի բերքը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել է գրեթե 37%-ով
Տնտեսություն
19:45 11/03/2023
Աշխարհ

Ռուսաստանում ցորենի բերքը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել է գրեթե 37%-ով

Ռուսաստանի Դաշնությունում հացահատիկի բերքը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել է 29,9 տոկոսով։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով Ռոսստատի տվյալներին։

Վիճակագրության համաձայն՝ Ռուսաստանում հացահատիկի և հատիկաընդեղենային մշակաբույսերի բերքը նախորդ տարի կազմել է 157,676 մլն տոննա, ինչը 29,9%-ով ավելի է, քան 2021 թվականին (121,399 մլն տոննա)։

Ցորենի բերքի աճը կազմել է 37%՝ 104,237 մլն տոննա՝ 2021 թվականի 76,1 մլն տոննայի դիմաց։ Գարու բերքը նախորդ տարի աճել է 30%-ով, տարեկանինը՝ 26,5%-ով, եգիպտացորենինը՝ 5%-ով։ Աճել է նաև կրուպեղենի բերքը, բացառությամբ բրնձի և կորեկի։

Placeholder
Ռուսաստանում ցորենի բերքը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել է գրեթե 37%-ով