Օսկարի արարողությունից մեկ օր առաջ բուքմեյքերները բացահայտել են մրցանակի գլխավոր ֆավորիտներին
Մշակույթ
11:13 11/03/2023
Աշխարհ

Օսկարի արարողությունից մեկ օր առաջ բուքմեյքերները բացահայտել են մրցանակի գլխավոր ֆավորիտներին

«Օսկար»-ի 95-րդ հոբելյանական արարողությունից մեկ օր առաջ, որը տեղի կունենա մարտի 12-ին Լոս Անջելեսում, ամերիկյան բուքմեյքերները հայտնել են արարողության գլխավոր ֆավորիտների անունները: The Hollywood Reporter-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։

Նրանց կարծիքով՝ «Լավագույն ֆիլմ» գլխավոր անվանակարգում մրցանակը շահելու լավագույն հնարավորությունը «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆանտաստիկ դրաման ունի։ Ֆիլմի ռեժիսորներ Դեն Քվանը և Դանիել Շայներտը լավագույն ռեժիսորներ անվանակարգում մրցանակի հավակնորդներն են:

«Լավագույն դերասանուհի» և «Լավագույն դերասան» անվանակարգերում գլխավոր հավակնորդներն են Քեյթ Բլանշեթը՝ «Թառ» դրամայում դերակատարման համար և Օսթին Բաթլերը՝ «Էլվիս» մյուզիքլում ռոքնռոլի թագավորի էկրանային մարմնավորման համար։

«Ամեն ինչ, ամենուր» ֆիլմը համարվում է նաև լավագույն օրիգինալ սցենարի գլխավոր հավակնորդ։ «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում առաջատարն է «Խոսող կանայք» դրաման։
 

Placeholder
Օսկարի արարողությունից մեկ օր առաջ բուքմեյքերները բացահայտել են մրցանակի գլխավոր ֆավորիտներին