ԵԱ. Հայ շախմատիստների արդյունքները 9-րդ խաղափուլում
Սպորտ
11:06 12/03/2023

ԵԱ. Հայ շախմատիստների արդյունքները 9-րդ խաղափուլում

Ավարտվել է Եվրոպայի 2023 թվականի անհատական առաջնության 9-րդ խաղափուլը:  Հայ շախմատիստներից հաղթանակ է տարել միայն Սամվել Տեր-Սահակյանը:

Ոչ-ոքի արդյունքով են ավարտվել Գաբրիել Սարգսյանի, Հայկ Մարտիրոսյանի, Մանուել Պետրոսյանի, Շանթ Սարգսյանի, Մամիկոն Ղարիբյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Էմին Օհանյանի, Վահե Դանիելյանի, Ռոբերտ Փիլիպոսյանի և Ալեքս Սահակյանի խաղերը:

Անտոն Կորոբովը պարտվել է Ալեքսեյ Սարանային և այժմ մրցաշարի միանձնյա առաջատարը Ալեքսեյ
Սարանան է, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր:

 Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են 6 միավոր:

Առաջնության ավարտին մնացել է 2 խաղափուլ: 

Placeholder
ԵԱ. Հայ շախմատիստների արդյունքները 9-րդ խաղափուլում