Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 6,6 հազար օտարերկրացի
Տարածաշրջան
15:55 13/03/2023
Տարածաշրջան

Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 6,6 հազար օտարերկրացի

Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով ավելի քան 6,6 հազար օտարերկրացի է զոհվել։ Այս մասին հայտարարել է երկրի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, փոխանցում է «Իզվեստիա»-ն։

«Այս պահին հայտնի է. որ երկրաշարժից ընդհանուր առմամբ, զոհվել է 48 448 մարդ։ Զոհված օտարերկրյա քաղաքացիների թիվը կազմում է 6660 մարդ։ Նրանք հիմնականում մեր սիրիացի եղբայրներն ու քույրերն են»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ փետրվարյան երկրաշարժերի զոհերի թիվը Թուրքիայի հարավ-արևելքում հասել է 48 հազարի ։ Եվս 115 հազար մարդ վիրավորվել է։

Փետրվարի 6-ին 7,7 և 7,6 մագնիտուդով ավերիչ երկրաշարժեր են տեղի ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում, որը գտնվում է երկրի հարավ-արևելքում՝ սիրիական սահմանի մոտ։ Դրանից հետո տարածաշրջանում նոր երկրաշարժեր են տեղի ունեցել, սակայն ավելի ցածր ուժգնությամբ։

Երկրաշարժից տուժել են նաև Սիրիայի Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները։ Սիրիայում ևս հազաևավոր զոհեր և վիրավորներ կան։

Placeholder
Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 6,6 հազար օտարերկրացի