Մ23 ԵԱ. Ըմբիշ Կարապետ Մանվելյանը հաղթել է թուրք մրցակցին
Սպորտ
21:41 13/03/2023

Մ23 ԵԱ. Ըմբիշ Կարապետ Մանվելյանը հաղթել է թուրք մրցակցին

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող մինչև 23 տարեկանների Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունում 55 կգ Կարապետ Մանվելյանը դուրս է եկել եզրափակիչ։  Նա 1:1 հաշվով հաղթել է թուրք մրցակցին:

Հիշեցնենք, որ նա մինչ այդ հաղթել էր ադրբեջանցի մրցակցին և դուրս էր եկել կիսաեզրափակիչ։ 

«Կարապետ Մանվելյանը մաքուր հաղթանակ է տարել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ, ինչից հետո մրցակիցն աչքի է ընկել ոչ սպորտային և ագրեսիվ վարքով:

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեղում որակազրկել է ադրբեջանցուն»,- նշում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ 

 

Placeholder
Մ23 ԵԱ. Ըմբիշ Կարապետ Մանվելյանը հաղթել է թուրք մրցակցին