Թուրքիան կոչ է անում վերականգնել Ղրիմի հետ առևտրային հարաբերությունները
Տնտեսություն
10:45 14/03/2023
Աշխարհ

Թուրքիան կոչ է անում վերականգնել Ղրիմի հետ առևտրային հարաբերությունները

Թուրքիայում Ղրիմի բարեկամների ասոցիացիայի նախագահ, Թուրքիայի Ղրիմի թաթարների մշակութային միությունների ֆեդերացիայի ղեկավար Ունվեր Սելն ասել է, որ թուրքական բիզնեսը կողմ է Ղրիմի հետ առևտրային հարաբերությունների վերականգնմանը։ Նրա խոսքերը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

Ինչպես նշել է Սելը, թուրք գործարարներից լարված պահանջներ կան, քանի որ Թուրքիան 300 միլիոն դոլարի վնաս է կրել Ղրիմի հետ առևտրային հարաբերությունների դադարեցման պատճառով։ Նրա խոսքով՝ իրենք առևտրային հարաբերությունները հաստատել են Սև ծովի ափին գտնվող քաղաքների հետ լաստանավային ծառայության շնորհիվ։

Կազմակերպության նախագահի խոսքով, Ղրիմի հետ լաստանավային հաղորդակցություն սկսելու ծրագրերն արդեն մշակվել էին ավելի վաղ, սակայն ուկրաինական իրադարձություններն իրենց ճշգրտումներն ոն կատարել։

«Մենք կապվել ենք իշխանությունների հետ, որոնք կլուծեն այս հարցը։ Մենք տեսանք, որ բոլոր կուսակցությունները շատ տրամադրված են։ Այնուամենայնիվ, Ուկրաինայում ընթացիկ իրադարձությունների հետ կապված ռիսկերը պետք է լուծվեն: Երբ այդ ռիսկերը վերացվեն, մենք նորից կսկսենք անհրաժեշտ նախաձեռնությունները»,-ասել է Սելը։
 

Placeholder
Թուրքիան կոչ է անում վերականգնել Ղրիմի հետ առևտրային հարաբերությունները