Ռոզենբաումին հյուրախաղերի ժամանակ շտապ հոսպիտալացրել են
Մշակույթ
10:51 14/03/2023
Աշխարհ

Ռոզենբաումին հյուրախաղերի ժամանակ շտապ հոսպիտալացրել են

Հյուրախաղերով Կրասնոյարսկում գտնվող երգիչ Ալեքսանդր Ռոզենբաումը հոսպիտալացվել է: «Իզվեստիա»-ի փոխանցմամբ, 71-ամյա երգիչը հյուրախաղերի ժամանակ։

Ըստ աղբյուրի՝ Ռոզենբաումին տեղափոխել են Կրասնոյարսկի քաղաքային հիվանդանդանոցի  Անոթային վիրաբուժության բաժանմունք:

Երաժիշտը բողոքել է ոտքի ցավից. հետազոտության ընթացքում նրա մոտ թրոմբ են հայտնաբերել։ Բժիշկները շտապ հոսպիտալացրել են Ռոզենբաումին և վիրահատել։

Նշվում է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, առաջիկայում երաժիշտը կմնա բժիշկների հսկողության տակ։

Արտիստի առողջական վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Հոսպիտալացման նախօրեին՝ մարտի 13-ի երեկոյան, Ռոզենբաումը մենահամերգով հանդես է եկել  Կրասնոյարսկում:
 

Placeholder
Ռոզենբաումին հյուրախաղերի ժամանակ շտապ հոսպիտալացրել են