Դելիում սպասվում է կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը
Աշխարհում
19:06 15/03/2023
Աշխարհ

Դելիում սպասվում է կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում այսօր տեղի կունենա կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

«Հայաստանի հավաքականը, վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ, արդեն մրցավայրում է և հարամարվել է պայմաններին: Հիշեցնենք մեր թիմի կազմը՝ Գայանե Տեր-Բարսեղյան / 48 կգ /, Անուշ Գրիգորյան / 50 կգ /, Եկատերինա Սիչևա / 54 կգ /  Էլիդա Քոչարյան / 60 կգ /, Սոնա Հարությունյան / 63 կգ /  և Անի Հովսեփյան /  70 կգ /:

Արդեն մամլո ասուլիս է հրավիրել բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի / IBA / նախագահ Ումար Կրեմլյովը: Նա մասնավորապես ասել է, որ ամեն բան արվել է մրցաշարի կազմակերպական հարցերին լիակատար լուծում տալու համար: Մրցումների ամբողջ ընթացքը լինելու է թափանցիկ և  արդար, նպատակով, որ արժանիները դառնան մեդալակիր: Մրցանակային հիմնադրամը 2,5 ԱՄՆ դոլարի է հավասար:

Մասնակցության առումով ռեկորդ է գրանցվել: Սովորաբար կանանց աշխարհի նախորդ առաջնություններին մասնակցել են 256-ական մարզուհիներ: Այս անգամ հայտավորվել է 333 մասնակից:

Մենամարտերի ընթացքին կհետևեն նաև միջազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակները:

Վաղը՝ մարտի 16-ին, նշանակված են նախնական փուլի հանդիպումները, իսկ եզրափակիչ մենամարտերը  կկայանան մարտի 26-ին»,- տեղեկացնում են կոմիտեից։  

Placeholder
Դելիում սպասվում է կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը