Մատենադարանն ունի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Կրթություն, գիտություն
12:30 15/03/2023
Հայաստան

Մատենադարանն ունի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի  աշխատանքային պայմանագիրը լրացել է 2023 թ. մարտի 7-ին։  Նա Մատենադարանի տնօրենն է 2018 թվականից։ 

Մատենադարանի Կանոնադրության համաձայն՝ տնօրենի ընտրությունից հետո Հոգաբարձուների խորհրդի նախագահը նորընտիր տնօրենի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով։

Նույն Կանոնադրության համաձայն՝ տնօրենի թափուր պաշտոն առաջանալու դեպքում Խորհուրդը հայտարարում է մրցույթ և անցկացնում տնօրենի ընտրություն։ Մինչև մրցույթ հայտարարելը Հոգաբարձուների խորհուրդը գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանին միաձայն ընտրվել է Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Placeholder
Մատենադարանն ունի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար