Կառավարությունը 2.8 մլրդ դրամ հատկացրեց շինարարական ընկերությունների պարտքերը փակելու, տեխնիկական և հեղինակային հսկողության համար
Տնտեսություն
15:29 16/03/2023
Հայաստան

Կառավարությունը 2.8 մլրդ դրամ հատկացրեց շինարարական ընկերությունների պարտքերը փակելու, տեխնիկական և հեղինակային հսկողության համար

«Ունենք 5 օբյեկտ, որոնք ավարտվել են նախորդ տարի, և, որպես կանոն, մենք այդ ընդհանուր գումարի 5 %-ը պահում ենք: Հանձնաժողովը վերջնական ստուգումներն իրականացնում է, օբյեկտը վերցնում ենք շահագործման, նոր 5 %-ը վճարում ենք: 5 օբյեկտի համար 5 %-ները վճարելու նպատակով ընդհանուր 210 մլն դրամ այս նախագծով կվճարենք»,-կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով ՀՀ բյուջեից նախարարությանը հերթական հատկացման մասին որոշման նախագիծը:

Որոշմամբ  նախարարությանը հատկացվեց 2 մլրդ 865 մլն դրամ՝ շինարարական նախագծերի և աշխատանքների շարունակման համար:

Նախարարի խոսքով կֆինանսավորվի նաև  6 օբյեկտ, որոնցից 2-ի շինարարությունը նախորդ տարի է  սկսվել, բայց չի ավարտվել:

Վստահեցնելով, որ դրանք ավարտին կհասցվեն ընթացիկ տարում՝ Գնել Սանոսյանն ասաց. «Այդ երկու օբյեկտի համար գումար ենք տրամադրում, ընդ որում՝ չկատարած մասի համար ենք տրամադրում: Եվ ընկերությունների համար կիրառվելու են նաև տույժեր, քանի որ 2022 թվականին պետք է ավարտեին և չեն ավարտել»:

Նրա խոսքով՝ 2 մլրդ 865 մլնից 2 մլրդ 813 մլն-ը շինարարության կամ 5 %-ները վճարելու համար է, 23 մլն-ը՝ տեխնիկական հսկողության, 29 մլն-ը՝ հեղինակային հսկողության:

 Ավանդույթի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը թվարկեց բոլոր ճանապարահատվածները և աշխատանքները որոնք կատարվել են, կամ ընթացքի մեջ են:

Placeholder
Կառավարությունը 2.8 մլրդ դրամ հատկացրեց շինարարական ընկերությունների պարտքերը փակելու, տեխնիկական և հեղինակային հսկողության համար