Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանի մասին ֆիլմ կցուցադրվի
Տարածաշրջան
12:07 16/03/2023
Տարածաշրջան

Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանի մասին ֆիլմ կցուցադրվի

Թուրքիայում վավերագրական  ֆիլմ կցուցադրվի պրոֆեսիոնալ բռնցքամարտում Թուրքիայի Հանրապետությունն առաջին անգամ ներկայացրած  հայ մարզիկ Կարպիս Զաքարյանի մասին:

Էրմենիհաբերի փոխանցմամբ, ֆիլմի ցուցադրությունը նախատեսված էր փետրվարի 6-ին, սակայն Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով այն հետաձգվել էր: Այժմ ցուցադրությունը նախատեսված է մարտի 30-ին:

Ֆիլմը պատրաստվել է «Լույս մեդիա» Թուրքիայում  գործող առցանց հայկական հեռուստաալիքի կողմից և ցուցադրվելու է Ստամբուլի Աթաթուրքի անվան մշակութային  կենտրոնում: Կազմակերպվելու է նաև Զաքարյանի կյանքի մասին պատմող ցուցահանդես:

Կարպիս Զաքարյանը բռնցքամարտիկի կարիերան սկսել է 14 տարեկանից: 1948թ. դարձել է Թուրքիայի չեմպիոն 48կգ քաշային կարգում, իսկ 1951-ին՝ երկրի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը:

Իր սպորտային կարիերայի ընթացքում աշխարհի տասնյակ երկրներում Կարպիսը մասնակցել է 206 սիրողական և 50 պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշարի, տոնել 226 հաղթանակ:

1960-ականների վերջին միջազգային սպրոտում Թուրքիային փառք բերած Զաքարյանը սկսել է զբաղվել մարզչական գործունեությամբ:
 

Placeholder
Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանի մասին ֆիլմ կցուցադրվի