Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մարտի 21-ին իրեն կձերբակալեն
Քաղաքական
18:45 18/03/2023
Աշխարհ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մարտի 21-ին իրեն կձերբակալեն

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Socia» սոցցանցում նախազգուշացրել է, որ հաջորդ երեքշաբթի իրեն կարող են ձերբակալել, գրում է «Ռիա Նովոստի»-ին։

«Հանրապետական կուսակցության առաջատար թեկնածուին և ԱՄՆ նախկին նախագահին կձերբակալվեն երեքշաբթի օրը։ Դուրս եկեք բողոքի ցույցերի, վերադարձրեք մեր երկիրը»,- գրել է քաղաքական գործիչը։

Ինչպես նախօրեին հայտնել Է NBC-ն, հաջորդ շաբաթ Թրամփին կարող են մեղադրանք առաջադրել այն բանի համար, որ նա իբր վճարել է պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին մի քանի տարի առաջ իրենց սիրավեպի մասին լռելու համար: Հեռուստաալիքի տվյալներով՝ ուժայիններն արդեն սկսել են նախապատրաստվել Նյու Յորքի կենտրոնում հնարավոր անկարգություններին, որտեղ ընթանում է գործընթացը:

Ինքը՝ Սպիտակ տան նախկին ղեկավարը, հերքում է թե՛ կապը դերասանուհու հետ, թե՛ իր կողմից անօրինական գործողությունները։ Նա հրաժարվել է ցուցմունք տալ երդվյալ ատենակալներին։

Դենիելսը, ում իսկական անունը Ստեֆանի Քլիֆորդ է, հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել 2018թ. Այնուհետ Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրին, գրել է, որ ընտրություններում Թրամփի առաջադրումից առաջ նրա փաստաբանը դերասանուհուն վճարել է 130 հազար դոլար՝ նախագահի հետ կապը չբացահայտելու համար։ Սակայն Սպիտակ տունը հերքել է այս տեղեկությունը։
 

Placeholder
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մարտի 21-ին իրեն կձերբակալեն