Սպանվածի քույրն ահազանգում է. Քննելու են Մհեր Ենոքյանի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարց
Իրավունք
19:26 18/03/2023
Հայաստան

Սպանվածի քույրն ահազանգում է. Քննելու են Մհեր Ենոքյանի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարց

Նախ գնդակահարության, ապա ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի կողմից 1996թ-ին դաժանորեն սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան ահազանգում է.

«Հարգելի ընկերներ, 

որոշեցի, որ պետք է ձեզ տեղեկացնեմ, որ մարտի 20-ին, ժամը 15:00-ին տեղի կունենա  մարդասպան՝ մհեր ենոքյանի, որն ի սկզբանե դատապարտված էր գնդակահարության, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու դատական նիստը (հասցեն՝ ք. Երևան, Նազարբեկյան 40, դատական նիստերի, թիվ 2 դահլիճ)։

Եվ այսպիսով անարդարությունը շարունակվում է և բազմաթիվ ծանր հանցագործություններ կատարած անձը հնարավոր է լիարժեք ազատության մեջ հայտնվի՝ օրինապաշտ քաղաքացիների կողքին՝ ձեր երեխաների, քույր-եղբայրների, ծնողների անկանխատեսելի հետևանքներով…

Հարգելիներս՝ սա մեր իրականությունն է»։

Placeholder
Սպանվածի քույրն ահազանգում է. Քննելու են Մհեր Ենոքյանի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարց