Կարեն Խաչանովը ԱՄՆ-ում մասնակցել է Արցախին աջակցող  բարեգործական ակցիային
Աշխարհում
18:23 19/03/2023
Աշխարհ

Կարեն Խաչանովը ԱՄՆ-ում մասնակցել է Արցախին աջակցող բարեգործական ակցիային

Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովի  Կալիֆոռնիայում մասնակցել է բարեգործական ակցիայի և ցուցադրական հանդիպում անցկացրել՝  ի աջակցություն Արցախի։ Այս մասին հայտնում է Հայ Մարմնակրթական Ընդհանուր միության Գլենդելի «Արարատ» մասնաճյուղը։

Նշվում է, որ «Արարատ-Խաչանով» խորագրով դրամահավաքի շրջանակներում Կարեն Խաչանովը ցուցադրական խաղով է հանդես եկել:

Հիշեցնենք, որ Կարեն  Խաչանովը այս տարվա հունվարին Australian Open- ի հանդիպումներից հետո  տեսախցիկի վրա գրառումներ էր կատարել։ Նա  երրորդ շրջանի խաղում հաղթելուց հետո, տեսախցիկի վրա գրել էր. «Ուժեղ մնա՛, Արցախ» (Artsakh stay strong!!!)։
Australian Open-ի 1/8 եզրափակչում հաղթանակից հետո կրկին գրություն էր թողել տեսախցիկին․ «Շարունակեք հավատալ մինչև վերջ։ Ուժեղ մնա՛, Արցախ» (Keep believing all the way until the end! Artsakh Stay Strong)։

 


 

Placeholder
Կարեն Խաչանովը ԱՄՆ-ում մասնակցել է Արցախին աջակցող բարեգործական ակցիային