Նաիր Տիկնիզյանը Հայաստանի անձնագիր է ստացել
Աշխարհում
17:51 20/03/2023
Աշխարհ

Նաիր Տիկնիզյանը Հայաստանի անձնագիր է ստացել

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը Հայաստանի անձնագիր է ստացել, նա կկարողանա խաղալ Թուրքիայի հավաքականի դեմ: Ռիա նովոստիին այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Մարտի սկզբին Տիկնիզյանին հրավիրել էին Հայաստանի ազգային հավաքականի հավաքին։

Նշենք, որ Նաիրի Տիկնիզյանն արդեն Հայաստանում է։

ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը կկայանա մարտի 25-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
 

Placeholder
Նաիր Տիկնիզյանը Հայաստանի անձնագիր է ստացել