Մարտի 21-25-ին առանձին շրջաններում սպասվոմ են տեղումներ
Հասարակություն
17:35 20/03/2023
Հայաստան

Մարտի 21-25-ին առանձին շրջաններում սպասվոմ են տեղումներ

Հանրապետության տարածքում մարտի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-25-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 21-24-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-10 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 20-ի ցերեկը, 21-ին, 24-25-ը հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
 

Placeholder