Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերություններն ամրապնդել
Քաղաքական
18:26 21/03/2023
Տարածաշրջան

Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերություններն ամրապնդել

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տեղեկացմամբ՝  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իսխակ Հերցոգի հետ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ օրակարգում եղել են երկկողմ հարաբերություններին առընչվող մի շարք հարցեր:

Իսրայելի նախագահը Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժների կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Էրդողանին, որից հետո Էրդողանը շնորհավորել է Հերցոգին հրեաների կողմից ապրիլին նշվող զատիկի տոնի առթիվ, ապա նաև շնորհակալություն հայտնել երկրաշարժի օրերին Իսրայելի ցուցաբերած օգնության համար:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմներն ընգծել են իրենց պատրաստակամությունը երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերում:

Իսկ վերջում Էրդողանը հայտնել է իր անհանգստությունն առ այն, որ Ռամադանի օրերի մոտենալուն զուգահեռ Հորդանանի արևմուտքում հարձակումների ու բռնությանն թիվն աճել է։ Թուրքիայի նախագահը նաև կարևորել Իսրայելի կողմից Մեսջիդ Աքսայի պատմական կարգավիճակը պահպանելու և հոգևորականությանը սպառնող վտանգները կանխելուն միտված քայլերը:

Placeholder
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերություններն ամրապնդել