«Ժողովուրդ». Ով է դե ֆակտո ղեկավարում ՔՊ խմբակցությունը
Օրվա մամուլ
09:26 21/03/2023
Հայաստան

«Ժողովուրդ». Ով է դե ֆակտո ղեկավարում ՔՊ խմբակցությունը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հատկապես վերջին շրջանում ՔՊ խմբակցությունը դե ֆակտո ղեկավարում է Արթուր Հովհաննիսյանը, իսկ Հայկ Կոնջորյանն ընդամենը ֆրակցիայի դե յուրե ղեկավարան է: Կոնջորյանին շատ ՔՊ-ականներ անգամ չեն բարևում: Եվ այդ առիթից օգտվելով՝ Հովհաննիսյանը կարողացել է այս ընթացքում ՔՊ-ականներին իր ազդեցությունը թելադրել՝ Կառավարության իր «փոստատար» կարգավիճակով:

Բանն այն է, որ իշխանական պատգամավորներն իրենց քայլերը քննարկում են Հովհաննիսյանի հետ, քանի որ նա է կառավարության աշխատակազմի և ԱԺ-ի կապը դարձել: Հովհաննիսյանն անգամ հավակնում է ֆրակցիայի ղեկավարի պաշտոնին՝ օգտվելով ստեղծված իրավիճակից:

Կստացվի, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա, բայց այն, որ Արթուր Հովհաննիսյանն այս ուղղությամբ ջանքեր է գործադրում, փաստ է:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արթուր Հովհաննիսյանը նախկինում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանություն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Ժողովուրդ». Ով է դե ֆակտո ղեկավարում ՔՊ խմբակցությունը