Թարխանյան. Առանց այն էլ կանաչապատ տարածքներից աղքատ մայրաքաղաքում ծառահատումներ եք անում, որ ինչ անեք
Հասարակություն
13:49 22/03/2023
Հայաստան

Թարխանյան. Առանց այն էլ կանաչապատ տարածքներից աղքատ մայրաքաղաքում ծառահատումներ եք անում, որ ինչ անեք

Ճարտարապետ Անահաիտ Թարխանյանը ֆեյսբուքյան իր էջում մի քանի լուսանկար է հրապարակել Երևանումկատարվող ծառահատումներից ու տնկվող ծառերից և գրել.

«Քաղաքների կանաչ ֆոնդը թարմացնելիս սովորաբար տնկում են 5-10 տարեկան ծառեր․ այս փոքրիկ ծառիկնե՞րն են ապահովելու մաքուր օդը և շնչելու հնարավորությունը Երևանում։

Ովքե՞ր են որոշել թե որ ծառերն են ենթակա հատման և որոնք փոխարինման, ի՞նչ մասնագիտական խումբ է աշխատել այս ուղղությամբ, եթե առհասարակ աշխատել է իհարկե։

Առանց այն էլ կանաչապատ տարածքներից աղքատ մայրաքաղաքում ծառահատումներ եք անում, որ ինչ անեք»։
 

Placeholder
Թարխանյան. Առանց այն էլ կանաչապատ տարածքներից աղքատ մայրաքաղաքում ծառահատումներ եք անում, որ ինչ անեք