«Ժողովուրդ». Ո՞վ է Պարեկային ծառայության պետի հավանական թեկնածուն
Օրվա մամուլ
08:32 22/03/2023
Հայաստան

«Ժողովուրդ». Ո՞վ է Պարեկային ծառայության պետի հավանական թեկնածուն

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում գտել են Պարեկային ծառայության պետի հավանական թեկնածուին և նրա հարցը կբարձրացնեն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինս նոր ձևավորված Ներքին գործերի նախարարության Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանն է:

Իրավապահ համակարգում նրա թեկնածությունը կառաջարկեն. կհամաձայնի նա, թե ոչ, ցույց կտա ժամանակը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունը՝ ի դեմս ոստիկանության, երկար ժամանակ Պարեկային ծառայության պետ չի կարողանում գտնել. փնտրում են համակարգից մեկին, որն ի վիճակի կլինի ծառայությունը վերահսկելու և կանոնակարգելու, իրական բարեփոխումներով առաջ տանելու։ Նշենք, որ փետրվարի 16-ին ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։

Նրան ազատեցին, երբ մի խումբ պարեկներ տևական ժամանակ չէին կարողանում Հանրապետության հրապարակի մայթերին անկանոն և վտանգավոր պտույտներ անող «Համերին» կանգնեցնել. երբ հաջողվեց, վարորդն արդեն փախուստի էր դիմել։ Երիտասարդը ձերբակալվեց որոշ ժամանակ անց ու կալանավորվեց։ «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում մշտապես անդրադարձել է կադրային խնդիրներին. չկան փոխնախարարներ, պաշտոնները ամիսներով, տարիներով թափուր են»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Ժողովուրդ». Ո՞վ է Պարեկային ծառայության պետի հավանական թեկնածուն