Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Փաշինյանն անուղղակի հասկացրել է, որ չի ների Թորոսյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև իրավապահ մարմինների աշխատանքի և կոռուպցիոն բացահայտումների մասին, որոնք հենց իր թիմին են առնչվում:
Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ նա, անդրադառնալով իրավապահ համակարգի կողմից Քովիդի ժամանակաշրջանին առնչվող բացահայտումներին և իշխանության ներսում պաշտոնյաների կողմից իրականացված կոռուպցիոն գործարքների արդյունքում ձերբակալություններին, հայտարարել է՝ ով ուզում է լինի, անգամ իր եղբայրը կամ մտերիմը, իր հետ ճանապարհ անցած հավատարիմ մարդ, թե քաղաքական թիմի հետ նոր համագործակցող անձ, կոռուպցիոն գործարքների մեջ հայտնվելիս չի ներվելու ու պատժվելու է նախկիններից ավելի խիստ:
Այս խոսակցությունը մասնավորապես ծավալվել է Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանի շուրջ կատարված բացահայտումներից հետո, որում շոշափվում է նաև ՔՊ խմբակցության պատգամավոր, նախկին նախարար Արսեն Թորոսյանի անունը:
Ըստ էության, Փաշինյանն անուղղակի հասկացրել է, որ չի ների նաև Թորոսյանին: Ներկաները քարացած լսել են Փաշինյանին և չեն համարձակվել ոչինչ ասել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում