«Հրապարակ». Քաղաքապետարանի պաշտոնյաներն անցնում են ինքնակամ շինությունների օրինականացման կոռուպցիոն գործով
Օրվա մամուլ
08:42 22/03/2023
Հայաստան

«Հրապարակ». Քաղաքապետարանի պաշտոնյաներն անցնում են ինքնակամ շինությունների օրինականացման կոռուպցիոն գործով

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ առավոտյան ձերբակալեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանին և ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանին։ Քաղաքապետարանի մեր աղբյուրներն ասում են, որ քաղաքապետարանի նախկին և ներկա պաշտոնյաներն անցնում են ինքնակամ շինությունների օրինականացման կոռուպցիոն գործով։

Մեջլումյանը դեռևս ամիսներ առաջ է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, թե ինչու է աշխատակազմի գլխավոր քարտուղարը զբաղվել այդ հարցերով, եթե կա պատկան վարչություն և անգամ՝ բաժին, որի պետին՝ Տարոն Միրոյանին նույնպես երեկ բերման էին ենթարկել։ Արդեն իսկ կասկած կա, որ գործընթացը հովանավորվել է քաղաքապետի, այն է՝ Հրաչյա Սարգսյանի մակարդակով։

Ուշագրավ է, որ Մեջլումյանը մարտի 17-ին՝ Հրաչյա Սարգսյանի հրաժարականի օրը, պաշտոնից ազատման դիմում գրեց։ Ինչ վերաբերում է ինքնակամ շինությունների հարցերով զբաղվող Տարոն Միրոյանին, ապա քաղաքապետարանում համոզված են, որ Միրոյանը, ի տարբերություն մյուս երկու պաշտոնյաների, չի կալանավորվի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Հրապարակ». Քաղաքապետարանի պաշտոնյաներն անցնում են ինքնակամ շինությունների օրինականացման կոռուպցիոն գործով