Թուրքիայից ապրանքների արտահանումը դեպի Ռուստաստան շարունակում է մնալ խնդրահարույց
Քաղաքական
18:18 23/03/2023
Տարածաշրջան

Թուրքիայից ապրանքների արտահանումը դեպի Ռուստաստան շարունակում է մնալ խնդրահարույց

Թուրքիայում Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաների հետևանքով արտահանմանն առընչվող խնդիրներ են ի հայտ եկել: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում Ցամաքային բեռնափոխադրման համար նախատեսված վկայագրերի տրամադրումը դադարեցվել է, որին զուգահեռ արտարժույթով, մասնավորապես, դոլարով և եվրոյով արված վճարումների դեպքում էլ արժույթի գնով փոխանցում իրականացնելու խնդիր է ծագել:

Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ շարունակաբար սանկցիաների կիրառման հետևանքով Թուրքիայից ապրանքների արտահանումը դեպի Ռուստաստան շարունակում է մնալ խնդրահարույց: Լեհաստան-Բելառուս սահմանի փակումից հետո՝ մարտից ի վեր հետաձգվել են ապրանքների փոխադրումները Թուրքիայից դեպի Ռուսաստան:

Այսպիսով, տրանսպորտային բեռնափոխադրումների համար անհրաժեշտ համաձայնագիրը Ռուսաստանի պարագայում կիրառելի չէ, որն էլ խոչընդոտում է արտահանմանը: Սակայն ոլորտի աղբյուրների համաձայն՝ այլընտրանքային ուղիների միջոցով տարանցիկ արտահանման վերաբերյալ տեղեկություններ կան և նրանց համոզմամբ Ռուսաստանին ուղղված առևտրային ճնշումներըի բովում սանկցիաների և ամբարգոյի կիրառման պատճառով, այս առևտուրը ռիսկային է:

Թուրքական աղբյուրի համաձայն՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև արտահանման ոլորտը տարվա կտրվածքով կազմում է մոտավորապես 3 մլրդ դոլար:

 

Placeholder
Թուրքիայից ապրանքների արտահանումը դեպի Ռուստաստան շարունակում է մնալ խնդրահարույց