Պետբյուջեից 1 մլրդ 448 մլն դրամ հատկացվեց համայնքների14 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
Տնտեսություն
12:50 23/03/2023
Հայաստան

Պետբյուջեից 1 մլրդ 448 մլն դրամ հատկացվեց համայնքների14 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար

«Նախագծով խոսքը  գնում է 12 համայնքներում իրականացված 14 սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորելու մասին»,-կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով ՀՀ բյուջեից համայնքների նախաձեռնած սուբվենցիոն ծրագրերի համար համաֆինանսավարում հատկացնելու որոշումը:

Նախագծով 1 մլրդ 448 մլն դրամ տրամադրվեց մարզպետարաններին՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:


Սանոսյանի ներկայացմամբ՝ Արարատի մարզում 2 ծրագրի համար պետության համաֆինանսավորումը 80 մլն դրամ է լինելու, Արմավիրի մարզի 1 ծրագրինը՝ 8,7 մլն, Գեղարքունիքի մարզի 2 ծրագրին՝ 50 մլն, Լոռու մարզի 2 ծրագրին՝ 57 մլն դրամ, և ևս 122 մլն  դրամ՝ 7 ծրագրերի համար, Կոտայքի մարզի 1 ծրագրին՝ 5,6 մլն դրամ, Շիրակի մարզ՝ 2 ծրագրին՝ 913 մլն դրամ, Վայոց ձորի՝ 1 ծրագրին՝ 854 հազար դրամ և Տավուշի  3 ծրագրին՝ 179 մլն դրամ:

«Այս որոշումն ընդունելով կստացվի, որ շուրջ 80 ծրագրի համար պետությունն այս տարի ֆինանսավորել է իր մասնաբաժինը և այդ ամբողջ գումարը կկզամի 5 մլրդ 200 մլն դրամից ավելի գումար»,-ասաց Գնել Սանոսյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ ընթերցեց բոլոր ծրագրերը՝ զուգահեռ հայտարարելով որ նորոգված մշակույթի տնրեը չպեքտ է փակ ման, այլ այնտեղ միջոցառումներ պետք է իրականացվեն:

Placeholder
Պետբյուջեից 1 մլրդ 448 մլն դրամ հատկացվեց համայնքների14 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար