Մոբիլիզացիայից Ղազախստան փախած զինծառայողը դատապարտվել է 6,5 տարվա ազատազրկման
Իրավունք
11:42 24/03/2023
Աշխարհ

Մոբիլիզացիայից Ղազախստան փախած զինծառայողը դատապարտվել է 6,5 տարվա ազատազրկման

Բառնաուլի կայազորային զինվորական դատարանը զինծառայողին, որը փորձել է մոբիլիզացիայից Ղազախստան փախչել, դատապարտել է 6,5 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։ Այս մասին հայտնում է ռազմական դատարանների մամուլի ծառայության Telegram ալիքը։

Դատավճիռը կայացվել է դասալքության և սահմանի ապօրինի հատման հոդվածներով։

Պահեստազորի մայոր Միխայիլ Ժիլինը զորահավաքի մեկնարկից հետո վաճառել է գույքը և հատել Ռուսաստանի սահմանը՝ շրջանցելով անցակետը։ Մինչ արտերկիր փախչելը տղամարդը հրամանատարությանը կեղծ տեղեկություններ է ներկայացրել իր ենթադրյալ հաշմանդամության մասին։

Ըստ «Կոմերսանտ» թերթի՝ տղամարդը փախել է Ղազախստան, իսկ կինը՝ երեխաների հետ, մյուս ճանապարհով է գնացել, նրանց հաջողվել է պաշտոնական անցակետով մուտք գործել երկիր։

Սահմանը հատելուց հետո Ժիլինը ձերբակալվել է սահմանապահների կողմից։ Ըստ «Կոմերսանտ»-ի՝ Ղազախստանում տղամարդը փորձել է ապաստան ստանալ, սակայն նրան մերժել են։

Մինչ դատավճիռը տղամարդը եղել է Անվտանգության դաշնային պահպանության աշխատակից։
 

Placeholder
Մոբիլիզացիայից Ղազախստան փախած զինծառայողը դատապարտվել է 6,5 տարվա ազատազրկման