Բազմաթիվ ֆիլմերի ժավապեններ այսօր վտանգված են. Ազգային կինոկենտրոնի տնօրեն
Մշակույթ
15:15 24/03/2023

Բազմաթիվ ֆիլմերի ժավապեններ այսօր վտանգված են. Ազգային կինոկենտրոնի տնօրեն

«Բազմաթիվ ֆիլմերի ժավապեններ այսօր վտանգված են, քանի որ Հայաստանում պահպանման ձևաչափը  միջազգային  չափանիշներին չի համապատասխանում»,- ասուլիսում ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը։

Նրա խոսքով, եթե նույնիսկ բարենպաստ պայմաններ լինեն, անհրաժեշտ է այդ ժավապենները սկանավորել, վերականգնել ու թվայնացնել, հանրայնացնել ամբողջ արխիվը։

«Դա շատ մեծ աշխատանք է, ծավալը բավականին մեծ է։ Պատկերացնում եք՝ 100 տարվա ընթացքում տարբեր ժանրերի ինչքան ֆիլմեր են ստեղծվել», - ասաց Շ.Միրզախանյանը։

Նա նշեց, որ Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել ինստիտուտ, կրթել մասնգետներ ու հենց այստեղ վերականգնել հայկական ֆիլմերը, եթե իհարկե, լինեն տեխնիկական հնարավորություններ։

Ասուլիսին ներկա Ազգային կինոկենտրոնի կինոժառանգության բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանն ասաց, որ  ժապավենային նյութը պետք է պահպանվի հատուկ ջերմակլիմայական պայմաններում, անընդհատ հետևողական կերպով պետք է վերահսկվի դրանց վիճակը։ 

«Ժապավենները որոշակի ժամկետ ունենք։ Մենք պայքարում ենք ժամանակի դեմ, որպեսզի այդ ժապավենները հնարավորինս երկար կյանք ունենան»,- նշեց նա։ 

Վիգեն Գալստյանի խոսքով, ֆիլմերի թվայանացումը միայն պահպանման խնդիր չի լուծում, անհրաժեշտ է այդ ֆիլմերը հանդիսատեսին հասանելի դարձնել, նաև ցուցադրվեն արտերկրում, դուրս գան հոսքային հարթակներ, հայտնվեն համացանցում։ 

«Այսօր մեր մշակույթի հանրայնացումն առաջնահերթ քաղաքական խնդիր է», - ընդգծեց նա։ 

Նրա խոսքով, կինոն այն կատարյալ արվեստի միջոցն է, որը կարողանում է ամբողջացնել և իմի բերել տարատեսակ պատկերացումներ, թե ով ենք մենք. «Կարևորագույն լեզու է, որը խոսում է ինքներս մեզ հետ մեր մասին»։ 

Շուշանիկ Միրզախանյանը հայտնեց, որ 2023 թվականը Հայ կինոյի 100-ամյակն է, մեկնարկը  Հայաստանում կլինի ապրիլի 16-ին, միջազգային մեկնարկն արդեն տրված է Ֆրանսիայում՝ Սինեմաթեքի հովանու ներքո  «Աշխարհի ողջ հիշողությունը» վերականգնված և արխիվային ֆիլմերի միջազգային հոբելյանական 10-րդ փառատոնում, որի շրջանակում  անցկացվել է «Համո Բեկնազարյան. Հայ կինոյի ռահվիրան» հետահայաց ծրագիրը։
 

Placeholder
Բազմաթիվ ֆիլմերի ժավապեններ այսօր վտանգված են. Ազգային կինոկենտրոնի տնօրեն