Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ղազախստանն ապրիլից ԵԱՏՄ երկրների հետ առևտրում ապրանքների հետագծելիության մեխանիզմ կներդնի
Ղազախստանի ֆինանսների նախարարության Պետական եկամուտների կոմիտեի վարչության տնօրեն Կադիր Իսմագուլովը հայտնել է, որ այս տարվա ապրիլի 1-ից հանրապետությունում կներդրվի ԵԱՏՄ անդամ երկրների հետ փոխադարձ առևտրում ապրանքների ուղեկցող ուղեբեռագրերի (CNT) պարտադիր տրամադրումը։ Լուրը հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Նրա խոսքով, դա կարվի «ստվերային շրջանառությունը նվազեցնելու և հարկային կորուստները (ԱԱՀ) վերացնելու համար»։
Ինչպես նշել է Իսմագուլովը, նախագիծը նախկինում փորձնական ռեժիմով իրականացվել է 2020 թվականի դեկտեմբերից՝ կամավոր հիմունքներով։
Նա նշել է, որ ապրանքների համար ուղեկցող հաշիվ-ապրանքագրերի թողարկումը «տրամադրվում է էլեկտրոնային ձևով՝ նախքան սահմանը հատելը, ինչը բացառում է փաստաթղթերի տրամադրման հնարավորությունը ֆիկտիվ հասցեատերերի, ինչպես նաև ապրանքներ ուղարկողների, առաքողների, սնանկներին, լուծարված անձանց և այլն:
«Այսպիսով, ներդրվող համակարգը հնարավորություն է տալիս ավտոմատացնել սահմանով ապրանքների տեղաշարժը վերահսկելու գործընթացը»,-հավելել է Իսմագուլովը։