Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC ընկերության հետ կստորագրվի համագործակցության Հուշագիր
ՏՀՏ-ն Հայաստանում
18:08 27/03/2023
Հայաստան

Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC ընկերության հետ կստորագրվի համագործակցության Հուշագիր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC ընկերությունը կստորագրեն համագործակցության Հուշագիր: Այս մասին հայտնում են նախարարությունից։

«Մարտի 29-ին տեղի կունենա «FutureTech» համաժողովը, որն ուղղված է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը:

Միջոցառման շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերութունը և Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC ընկերությունը կստորագրեն համագործակցության Հուշագիր։

Համագործակցության նպատակն է նպաստել ՀՀ-ում ՏՏ ենթակառուցվածքի դինամիկ զարգացմանը, հնարավորություն ընձեռել հայաստանյան շուկայում գործունեություն ծավալող ընկերություններին Apple ապրանքանիշի սարքերը ձեռք բերել բացառիկ արժեքներով, ինչպես նաև՝ արտոնյալ վարկավորմամբ/լիզինգով և trade-in-ով` հին սարքերը նորով փոխարինելու հնարավորությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Placeholder
Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC ընկերության հետ կստորագրվի համագործակցության Հուշագիր