Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիակա թատրոնին միացնելու որոշումը լայնորեն քննադատվեց, դրան դեմ արտահայտվեցին շատ դերասաններ, քաղաքացիներ։
Երեկ արդեն նախագիծը տեղադրվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Սովորաբար այդ հարթակում նախագծերի ակտիվ քվեարկություն չի լինում, ինչը չի կարելի ասել այս դեպքում։ Մեկ օրվա ընթացքում «Գոյ»-ը Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիակա թատրոնին միացնելու վերաբերյալ նախագիծը քվեարկել է 100 մարդ, որից 75-ը կողմ է արտահայտվել։
Ըստ նախագծի, «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիակա թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու անհրաժեշտությունը միտված է «Գոյ» կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծագործական ներուժը առավել արդյունավետ և նպատակային գործադրելուն: