ԿԲ. Դրամի փոխարժեք և ոսկու գին
Տնտեսություն
16:37 31/03/2023
Հայաստան

ԿԲ. Դրամի փոխարժեք և ոսկու գին

Մարտի 31-ին, Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.18 դրամով և կազմել 388.48 դրամ։

Բրիտանական ֆունտն էլ արժևորվել է 1.66 դրամով և կազմել 480.74 դրամ:

Միաժամանակ ԿԲ-ից տեղեկանում ենք, որ արժեզրկվել է եվրոյի և ռուսական ռուբլու փոխարժեքը։
Մասնավորապես՝ եվրոն նվազել է 0.11 դրամով և կազմել 422.28 դրամ, ), ռուբլին՝ 0.01 դրամով (5.02 դրամ)։

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղների գներին, ապա այսօր ոսկու գինը բարձրացել է 21.37 դրամով և կազմել 24 552.69 դրամ։ Արծաթի գինն էլ աճել է 5.82 դրամով՝ հասնելով 296.14 դրամի:
 

Placeholder
ԿԲ. Դրամի փոխարժեք և ոսկու գին