Սուրենյանց. Ժողովրդի հետ անկեղծ եղեք, էս «մուկն ու կատուն» վերջ տվեք
Քաղաքական
16:00 01/04/2023
Հայաստան

Սուրենյանց. Ժողովրդի հետ անկեղծ եղեք, էս «մուկն ու կատուն» վերջ տվեք

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները, իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը:

Էլի մի անհասկանալի հայտարարություն. պարզ ասեք՝ Ադրբեջանի զինուժը հե՞տ է քաշվել Հայաստանի ինքնիշխան տարածքի այդ հատվածից, թե՞ հավաստիացրել է, որ նոր սադրանք չի անելու:

Ժողովրդի հետ անկեղծ եղեք, էս «մուկն ու կատուն» վերջ տվեք»։

Placeholder
Սուրենյանց. Ժողովրդի հետ անկեղծ եղեք, էս «մուկն ու կատուն» վերջ տվեք