Հայաստանի քաղաքացիություն ստացած Գալուստյանը հերքել է Ռուսաստանից հեռանալու մասին լուրերը
Քաղաքական
17:59 03/04/2023
Տարածաշրջան

Հայաստանի քաղաքացիություն ստացած Գալուստյանը հերքել է Ռուսաստանից հեռանալու մասին լուրերը

Հայաստանի քաղաքացիություն ստացած ռուս շոումեն Միխայիլ Գալուստյանն արձագանքել է Ռուսաստանից իր հեռանալու մասին լուրերին։ Սոցիալական ցանցերում  արված Գալուստյանի գրառումը մեջբերել է «ՌԻԱ նովոստի»-ն։

Դերասանի խոսքով՝ Ռուսաստանում իր երկրպագուները կարող են հանգստանալ, քանի որ նա սիրում է երկիրը։ «Եվ ես այստեղից ոչ մի տեղ չեմ հոսում, ինչպես որոշ մարդիկ: Ես այստեղ ունեմ շատ ընկերներ, աշխատանք, պայմանագրեր, երկրպագուներ: Ռուսաստանը իմ հայրենիքն է, վերջակետ»,-գրել է նա։

Գալուստյանը հիշեցրեց, որ ինքը հայ է և կիվել է իր վստահությամբ, որ Հայաստանը Ռուսաստանի հետ կմնա բարեկամական հարաբերությունների մեջ։

«Նախ՝ ես հայ եմ և հպարտ եմ դրանով։ Հայաստանը իմ պատմական և էթնիկ հայրենիքն է, որը, վստահ եմ, միշտ բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների մեջ է լինելու Ռուսաստանի հետ»,-գրել է նա։
 

Placeholder
Հայաստանի քաղաքացիություն ստացած Գալուստյանը հերքել է Ռուսաստանից հեռանալու մասին լուրերը