Բաքվից  հայտնում են, որ ադրբեջանական բանակն Արցախում  երկու գյուղ է վերցրել վերահսկողության ներքո
Քաղաքական
17:56 03/04/2023
ԼՂՀ

Բաքվից հայտնում են, որ ադրբեջանական բանակն Արցախում երկու գյուղ է վերցրել վերահսկողության ներքո

Ադրբեջանական ԶԼՄ-նեը հայտնում են, որ Արցախում ադրբեջանական բանակը վերահկսոցության ներքո է վերցրել բարձունքների ու Շուշիի շրջանի երկու գյուղի նկատմամբ։ «Ինտերֆաքս Ադրբեջանի» հրապարակած տեղեկությունների համաձայն, սա եղել է մարտի 25-ին ադրբեջանական բանակի գործողությունների հետևանքով։ Ադրբեջանական ԶԼՄ-ներում նաև տեսանյութեր են շրջանառվում։

Հիշեցնենք, պաշտոնական Ստեփանակերտը  հայտնել էր, որ մարտի 25-ին ադրբեջանական զինուժը Շուշի-Լիսագոր հատվածում խախտել է արցախա-ադրբեջանական շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: Արցախի իշխանությունները հերթական կոպիտ խախտման մասին անմիջապես տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Շուշի-Լիսագոր հատվածում՝ Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն:

Նրանք միևնույն ժամանակ  բանակցություններ են սկսել ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք: Դրան զուգահեռ Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են  համապատասխան քայլեր՝ կանխելու ադրբեջանական հնարավոր հետագա սադրանքները և, անհրաժեշտության դեպքում, ապահովելու տվյալ լեռնային ճանապարհի անվտանգ կիրառումը:

 

Placeholder
Բաքվից հայտնում են, որ ադրբեջանական բանակն Արցախում երկու գյուղ է վերցրել վերահսկողության ներքո