Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ծաղրանք է». ընդդիմությունը չի մասնակցում ՄԻՊ-ի պաշտոնում իրենց թեկնածուի առաջադրման քննարկմանը
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին հարցը։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը, իսկ ընդդիմության միասնական թեկնածուն Էդգար Ղազարյանն է։
Է. Ղազարյանի նիստի սկզբում առաջարկեց 20 րոպե ընդմիջում ունենալ, որպեսզի Ա.Մանասարյանն ինքնաբացարկ հայտնի, քանի որ նա չի կարող թեկնածու լինել, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 192-րդ հոդվածի 2-րդ կետի...
Սակայն ՔՊ-ական պատգամավորները պահանջեցին, որպեսզի նիստը նախագահող հանձնաժողովի նախագահ Թ. Թովմասյանն ապահովել նիստի բնականոն ընթացքը։ Թագուհի Թովմասյանն ասաց, որ Է. Ղազարյանը՝ որպես թեկնածու, իրավունք չունի նման առաջարկով հանդես գալու և անցնում է հարցի քննարկմանը։
Հանձնաժողովի նիստին ընդդիմադիր խմբակցության պատգամավորներից միայն ներկա է հանձաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հետաքրքրվեց, թե ո՞ւր է ընդդիմությունը, որն առաջադրել է Էդգար Ղազարյանի թեկնածությունը։
«Սա ի՞նչ վերաբերմունք է։ Սա խայտառակություն է, ծաղրանք է ուղղակի»,- հայտարարեց Արթուր Հովհաննիսյանը։
Թագուհի Թովմասյանն ասաց, որընդդիմությունն ԱԺ-ում է, աշխատում է։