Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատախազը Թրամփի դեմ ուղղված բոլոր մեղադրանքները վերաորակել է որպես քրեական. Yahoo
Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրեգի գրասենյակը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ առաջադրված 34 մեղադրանքները վերաորակել է քրեական մեղադրանքների: Այս մասին հայտնում է Yahoo News-ը՝ վկայակոչելով հետաքննության մանրամասներին ծանոթ աղբյուրին։
Նշվում է, որ Նյու Յորքի նահանգային բիզնես գրառումների կեղծումը կարող է դիտվել որպես զանցանք։
«Բրեգգի գրասենյակը բոլոր մեղադրանքները հասցրել է E կարգի հանցագործությունների, որոնք ներկայացնում են Նյու Յորք նահանգի քրեական օրենսգրքում հանցագործության ամենացածր մակարդակը»,-պորտալի հրապարակած տեղեկությունը մեջբերել է «Գազետա ռու»-ն:
Yahoo News-ի փոխանցմամբ՝ այս որոշումը կայացվել է այն պատճառով, որ Սպիտակ տան նախկին ղեկավարի գործողություններն իբր ուղղված են եղել հերթական հանցագործությունը թաքցնելուն։ Հոդվածում պարզաբանվում է, որ E կարգի հանցագործությունները, որոնք ենթադրում են բիզնես փաստաթղթերի կեղծում, կարող են մինչև չորս տարվա ազատազրկում նախատեսել: Սակայն պորտալի աղբյուրը կարծում է, որ գործնական տեսանկյունից այս սցենարը քիչ հավանական է։