Կասպից ծովի ադրբեջանական հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել
Տարածաշրջան
11:25 04/04/2023
Տարածաշրջան

Կասպից ծովի ադրբեջանական հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել

Կասպից ծովում 62 կիլոմետր խորության վրա 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ  մասին ասվում է Ադրբեջանի Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

«3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կասպից ծովում՝ 62 կիլոմետր խորության վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանցի սեյսմոլոգները նախորդ տարվա նոյեմբերի 24-ին հայտնել էին Կասպից ծովում 4,2 մագնիտուդով երկրաշարժի մասին։ Այն ժամանակ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 61 կիլոմետր խորության վրա։

Placeholder
Կասպից ծովի ադրբեջանական հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել